«Ուկրաինայի ռազմական ներուժը գրեթե սպառվել է». ՌԴ ՊՆ

«Ուկրաինայի ռազմական ներուժը գրեթե սպառվել է». ՌԴ ՊՆ

«Կիևի ռազմական ռեսուրսների պաշարները գործնականում սպառված են։ Չնայած արևմտյան երկրների համակողմանի օգնությանը, Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողանում արդյունքի հասնել»․ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան XI համաժողովում։

Շոյգուն հավելել է, որ նոր սպառազինությունների համար գործընկերները պետք է համաձայնեն սահմանափակել ինքնիշխանությունը անվտանգության ոլորտում․ «Եվրոպան կարող է օրինակ ծառայել, որտեղ պաշտպանական քաղաքականությունը լիովին ենթակա է Վաշինգտոնի շահերին»։

Պաշտպանության նախարարը նաև նշել է. «Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ այսօր ռազմի դաշտում ռուսական զենքի համար եզակի և անխոցելի ոչինչ չկա, շատ դեպքերում նույնիսկ խորհրդային արտադրության տեխնիկան իր մարտական   որակներով գերազանցում է արևմտյան մոդելներին»։

«Մենք ունենք գերմանական տանկերի, ամերիկյան զրահատեխնիկայի, բրիտանական հրթիռների և այլ սպառազինության համակարգերի ոչնչացման օբյեկտիվ հսկողության տվյալներ։ Մենք պատրաստ ենք մեր գործընկերների հետ կիսել արևմտյան տեխնոլոգիաների թույլ կողմերի գնահատականները»,- եզրափակել է նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում