Դոմինիկյան Հանրապետությունում պայթյունի հետևանքով կա 12 զոհ, 55 անհետ կորած
15/08/2023 17:36
Նմանատիպ
Դոմինիկյան Հանրապետությունում տեղի ունեցած պայթյունից 12 մարդ է մահացել, իսկ 65 մարդ վիրավորվել է, ևս 55 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով հանրապետության Կարմիր խաչի գրասենյակի տարածած հաղորդագրությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Սան Կրիստոբալ նահանգի Վիլլա Վալդես շրջանում՝ առևտրի կենտրոններից մեկի մոտ: Պայթյունի հետևանքով ամբողջությամբ ավերվել է 3 շենք։
Միջադեպին արագ արձագանքելու նպատակով՝ երկրի նախագահ Լուիս Աբինադերը կարգադրել է մոբիլիզացնել արտակարգ ծառայությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում