Թուրքիայի անշարժ գույքի շուկայի առաջատար գնորդները ռուսաստանցիներն են

Թուրքիայի անշարժ գույքի շուկայի առաջատար գնորդները ռուսաստանցիներն են

Ռուսները հուլիսին Թուրքիայում գնել են 772 բնակարան՝ կրկին դառնալով երկրում անշարժ գույքի ձեռքբերման առաջատարը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը:

Ընդհանուր առմամբ, օտարերկրացիներն անցյալ ամիս Թուրքիայում գնել են 2801 անշարժ գույք։

Ավելի վաղ NF Group-ի արտասահմանյան անշարժ գույքի բաժնի մենեջեր Աննա Լարինայի՝ ռուսական լրատվամիջոցների հետ կիսված տվյալների համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիների 27 տոկոսը, ովքեր ցանկանում են տուն գնել արտասահմանում, նախընտրել են գնել Թուրքիայում։

Ռուսաստանի քաղաքացիների 67 տոկոսը, ովքեր ցանկանում են տուն գնել արտասահմանում, ասում են, որ դրա նպատակը բնակության թույլտվություն ստանալն է։ Իսկ Թուրքիան 2023 թվականին Ռուսաստանի քաղաքացիների համար ամենաշատ կացության թույլտվություններ տվող երկրներից մեկն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում