Վիկտոր Ցոյ․ երաժշտական լեգենդ
Նմանատիպ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քիչ հայտնի փաստեր երաժշտության ասպարեզում լեգենդ դարձած Վիկտոր Ցոյի կյանքի մասին
1․ Դեռևս 19 տարեկանում Վիկտոր Ցոյը երազում էր դառնալ Լենինգրադյան ռոք ակումբի անդամ և ձայնագրել երգեր։ Մեծ ռոքի մասին երազանքները իրականություն են դառնում, և Ցոյը պատմության մեջ մնաց ոչ թե պարզապես աստղ, այլ լեգենդ:
2․ Դպրոցում միակ հինգը նկարչությունից էր։ Հետագայում նա ընդունվում է Սերովի անվան արվեստի դպրոց, բայց դուրս է մնում՝ վատ սովորելու պատճառով:
Անկախ դրամից՝ երաժիշտը շարունակել է նկարել։ Վիկտոր Ցոյի աշխատանքների մեծ մասն այժմ պահում է նրա հայրը՝ Ռոբերտ Ցոյը։
3․ Ցոյն առաջին անգամ հեռուստատեսությամբ հայտնվել է «Մոնիտոր» ծրագրում՝ որպես տաղանդավոր ատաղձագործ։
Նա ավարտել է Սանկտ Պետերբուրգի 61-րդ արհեստագործական ուսումնարանը՝ ատաղձագործի արհեստ ստացած։ Սիրում էր պատրաստել հուշանվերներ ընկերների համար։
4․ Ցոյը պաշտում էր Բրյուս Լիին և նրա ֆիլմերը։ Շնորհիվ իր զարմիկի՝ մարտարվեստի սպորտի վարպետ Վյաչեսլավ Ցոյի, սովորեց թաեքվոնդոյի տեխնիկան: Սակայն երաժիշտը միշտ խուսափել է կռիվներից։ Երբ Սանկտ Պետերբուրգի փողոցներից մեկում ծեծի էին ենթարկում «Կինո» խմբի կիթառահար Ալեքսեյ Ռիբինին, Վիկտոր Ցոյը փախչում է։
5․ Բազմաթիվ համերգներ է տվել արտասահմանում՝ այդ թվում Սպիտակի երկրաշարժի տուժածների օգտին։
6․ «Լուժնիկի» մարզադաշտում (այդ ժամանակ՝ «Լենինի») օլիմպիական ջահը պատմության մեջ վառվել է ընդամենը երեք անգամ։ Երրորդ և վերջին անգամ օլիմպիական ջահը վառվել է Վիկտոր Ցոյի և «Կինո» խմբի վերջին համերգի ժամանակ՝ 1990թ.-ի հունիսի 24-ին։ Համերգին ներկա էին ավելի քան 70000 մարդ։
7․ Վիկտոր Ցոյը մահացել է 1990 թվականի օգոստոսի 15-ին Սլոկա-Թալսի ավտոճանապարհին։ Համերգային շրջայցից հետո Լատվիայում հանգստանալիս Ցոյը առավոտյան ժամը 6-ին որոշում է գնալ ձկնորսության։ Վերադառնալիս նրա մեքենան բախվում է մարդատար ավտոբուսին։
Ավելի ուշ պարզվել է, որ Ցոյը ղեկին քնել էր, իսկ մեքենայի արագությունը մինչ բախումը եղել է առնվազն 100 կմ/ժ։
8․ Նրա վերջին երաժշտական ալբոմը` «Чёрный альбом», ձայնագրվել է 1990 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, թողարկվել է 1991 թվականի հունվարի 12-ին՝ Ցոյի մահից հետո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում