Կլինեն գազամատակարարման պլանային անջատումներ

Կլինեն գազամատակարարման պլանային անջատումներ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գազատարի վերատեղադրման և ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 16-ից կլինեն գազանջատումներ հետևյալ հասցեներում.

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Արդա թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

«Գորիս-Նախիջևան» 700 մմ տրամագծով մայրուղային գազատարի կապիտալ նորոգման աշխատանքների շրջանակներում՝ օգոստոսի 15-ին ժամը 11։00-ից մինչև օգոստոսի 20-ը՝ ժամը 11։00-ն, կդադարեցվի

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի, Նորավան, Իշխանասար, Բռնակոթ, Ույծ, Շաքի բնակավայրերի գազասպառողների, «ԱԱԲ Պրոյեկտ» ՍՊԸ-ի, «Սիսիանի ՃՇՇ» ՍՊԸ-ի, «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի, «Սուլավա Տ․Ա․Ս․» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ավտոգազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում