Ռուս խաղաղապահներն ուժի կիրառմամբ բացեցին Արցախում գտնվող ռազմաբազայի մուտքը

Ռուս խաղաղապահներն ուժի կիրառմամբ բացեցին Արցախում գտնվող ռազմաբազայի մուտքը

Այս գիշեր Արցախում մի խումբ ակտիվիստներ ակցիա են իրականացրել` շրջափակելով ռուս խաղաղապահների ռազմաբազան և նշելով, որ վերահսկելու են նրանց տեղաշարժը։

«Այսօր՝ ժամը 19։00-ին, հավաքվեք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, լուծենքտրանսպորտի հարցը և միասին իջնենք Իվանյան»,- նշել է «Միջանցքի ապաշրջափակման շարժման» ղեկավար Արթուր Օսիպյանը:

Սակայն րոպեներ առաջ Արցախում գտնվող Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները ռազմաբազայից ծանր զրահատեխնիկա են հանել բողոքի ակցիա իրականացնող արցախցի ակտիվիստների դեմ։ Նրանք ուժի կիրառմամբ հեռացրեցին ռազմաբազայի մուտքն արգելափակած ավտոմեքենան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում