Ղազախստանը որոշել է ցանկապատել Ռուսաստանի հետ սահմանը
Նմանատիպ
Ղազախստանը որոշել է ցանկապատել Ռուսաստանի հետ սահմանը և ձեռնամուխ է եղել նոր սահմանային ուղեկալների կառուցմանը: Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտնել է Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Սերի Ախմետկալիևը։
«Անվտանգ երկիր» ազգային նախագծի շրջանակներում նախատեսված է ընդհանուր առմամբ 50 սահմանային ուղեկալների կառուցում»,- պատմել է նա ՝ նշելով, որ այս պահին հարավային սահմաններին ընթանում են երեք մոդուլային ուղեկալների կառուցման աշխատանքները:
Սահմանային վերահսկողության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Գանի Ագադիլովը հայտնել է, որ առաջիկա երկու տարում Ղազախստանը կվերակառուցի սահմանի ողջ երկայնքով 46 անցակետ:
«Բացի այդ, լայնացվելու են անցակետերի գոտիները, կառուցվելու են նոր շենքեր՝ կահավորված ժամանակակից տեխնիկայով, ինչը թույլ կտա սահմանապահներին իրականացնել իրենց ծառայությունը և կապահովի քաղաքացիների ու տեխնիկական միջոցների հարմարավետ անցումը սահմանով»,-նշել է Ագիդալովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում