Սպասվում են տեղումներ․ եղանակը Հայաստանում
17/08/2023 09:47
Նմանատիպ
Այսօր ամբողջ Հայաստանում առանց տեղումների եղանակ է սպասվում։ Երեկոյան ժամերին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում 10-14մ/վրկ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Oգոստոսի 18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։
Երևանում ևս երկու օր տեղումներ չեն սպասվում։ Այսօր մայրաքաղաքում Ցերեկային ժամերին կգրանցվի 36-38, գիշերը` 21-23 աստիճան տաքություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում