Բացահայտված են նոր Samsung Galaxy Ս24 Ultra սմարթֆոնի բնութագրերը
Նմանատիպ
Հայտնի ինսայդեր Յոգեշ Բրարը բացահայտել է Samsung Galaxy Ս24 Ultra սմարթֆոնի բնութագրերը, ինչի մասին մասնագետը պատմել է Twitter-ի իր էջում։
Հեղինակը նշել է, որ կորեական Galaxy S24 Ultra-ն կթողարկվի 2024 թվականի փետրվարին։ Սարքը կունենա երկու պրոցեսոր։ Ասիայի և Եվրոպայի երկրների մեծ մասի համար նախատեսված տարբերակը կհամալրվի Exynos 2400 չիպով, իսկ Հյուսիսային Ամերիկայի և Հարավային Կորեայի երկրների համար նախատեսված մոդելը կունենա Snapdragon 8 Gen 3 չիպ:
Նոր Սմարթֆոնի հետևի մասում կտեղադրվի չորս սենսորանի տեսախցիկ՝ 200 մեգապիքսել հիմնական ոսպնյակով, 12 մեգապիքսել գերլայն անկյամբ, 50 մեգապիքսել տելեոսպնյակ և 10 մեգապիքսել պերեսկոպիկ ոսպնյակ։ Վերջինս կունենա օպտիկական տասնակի խոշորացում:
Բրարի փոխանցմամբ, սարքը կունենա 5000 միլիամպեր-ժամ հզորությամբ մարտկոց՝ 45 Վտ հզորությամբ արագ լիցքավորման աջակցությամբ:
Ինսայդերը տեղեկացրել է, որ Galaxy Ս24 Ultra-ն կթողարկվի նաև կատարելագործված էկրանով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում