Ադրբեջանական զինուժն Արցախում կիրառել է հրաձգային զենք. ՊԲ

Ադրբեջանական զինուժն Արցախում կիրառել է հրաձգային զենք. ՊԲ

Օգոստոսի 16- ին, ժամը 22:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը: Տեղեկությունը հայտնել է Արցախի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հակառակորդը կիրառել է հրաձգային զենք։ Հայկական կողմում կորուստներ չկան։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Նշենք, որ երեկ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ

Հետևեք մեզ նաև Telegram-ում