«Վեոլիա ջուր» ընկերությունը ավտոմատ տուգանքների է ենթարկվել
17/08/2023 15:13
Նմանատիպ
«Վեոլիա ջուր» ընկերությունը ավտոմատ տուգանքների է ենթարկվել տեխնիկական խափանումների պատճառով։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Ջրամատակարարման ընդհատումների պատճառները շատ դեպքերում կապված են եղանակային պայմանների և ամառային սեզոնի սպառման ավելացման հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բաղրամյանը։
Նա նշել է, որ համակարգի մաշվածության պատճառով սկսում են վթարները շատանալ սեզոնային պահանջարկի ֆոնին։
Սակայն, եթե խախտումներ են տեղի ունենում՝ կապված ջրի վատ որակի, չհայտարարված երկարատև անջատումների և այլ սուբյեկտիվ գործոնների հետ, ընկերությունն ավտոմատ կերպով տուգանք է վճարում՝ այդ գումարը փոխանցելով սպառողների հաշիվներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում