ՊԵԿ-ը տուգանել է մոտ 100 ընկերությունների

ՊԵԿ-ը տուգանել է մոտ 100 ընկերությունների

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հուլիսին 97 հարկ վճարողի մոտ հայտնաբերել է չգրանցված վարձու աշխատողներ։ Տեղեկությունը հրապարակվել է ՊԵԿ–ի կայքում։

«Արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում։ Առաջադրվել է 59 մլն դրամի չափով տուգանք»,- նշված է հաղորդագրությունում:

ՊԵԿ–ը ներկայացրել է նաև տուգանված կազմակերպությունների ցանկը, որոնց թվում են «Լենտեքս», «Ունիկո», «Նեմրութ», «Ավետիսյան հոլդինգ» , «Զորակ65» ՍՊԸ-ները։

Չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների ցանկն՝  այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում