«Լունա-25»-ը նկարել է Լուսնի հակառակ կողմը

«Լունա-25»-ը նկարել է Լուսնի հակառակ կողմը

«Լունա-25» ավտոմատ կայանը, որը շրջանաձև թռիչք է իրականացնում Լուսնի արհեստական արբանյակի ուղեծրով, լուսնային մակերեսի առաջին լուսանկարներն է արել ՍՏՍ-Լ համալիրի հեռուստատեսային տեսախցիկներով։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսկոսմոսը»։

Կայանը փոխանցել է լուսնի մակերևույթի առաջին պատկերը, որը ցույց է տալիս արբանյակի հեռավոր կողմում հարավային բևեռային Զեեման խառնարանը։ «Երկրից անտեսանելի Զեեմանի խառնարանը եզակի օբյեկտ է լուսնի մակերեսի վրա և մեծ հետաքրքրություն է ներկայացնում հետազոտողների համար», – նշել է «Ռոսկոսմոսը»։

Նշվում է նաև, որ չափվել են գամմա ճառագայթների և նեյտրոնների հոսքերը Լուսնի մակերևույթից, ինչպես նաև ստացվել են մերձլուսնային տիեզերական պլազմայի և Լուսնի ուղեծրում գազափոշու էկզոսֆերայի պարամետրերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում