Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես փակվել են
Նմանատիպ
Օգոստոսի 18-ի վաղ առավոտյան Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի օդային տարածքը փակվել է ինքնաթիռների համար։ Սահմանափակվել են նաև թռիչքները «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` հղում անելով Օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը (Ռոսավիացիա)։
«Այսօր՝ 2023 թվականի օգոստոսի 18-ի առավոտյան, քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով, ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Մոսկվայի օդանավակայաններ՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո», ինչպես նաև «Ժուկովսկի» օդանավակայան», – նշել են նրանք։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր խոցված անօդաչու թռչող սարքի մասին։
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, ԱԹՍ-ով հարձակումը ձեռնարկվել է Կիևի կողմից։ Ըստ գերատեսչության՝ անօդաչուների թիրախում են եղել Մոսկվայում և Մոսկվայի մարզում գտնվող օբյեկտները։ ԱԹՍ-ն խոցվել է ՀՕՊ համակարգերի կողմից։