«Ուկրաինական հակահարձակումը իր նպատակներին չի հասնի». The Washington Post
Նմանատիպ
ԱՄՆ հետախուզական շրջանակները կարծում են, որ Ուկրաինան չի կարողանա հասնել իր նպատակներին հակահարձակման ժամանակ։ Այս մասին հայտնել է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ WP-ի՝ գաղտնի հետախուզության կանխատեսումը եզրակացրել է, որ Ուկրաինան չի կարողանա հասնել Մելիտոպոլ և կտրել ցամաքային միջանցքը նոր շրջաններով։ Այս եզրակացությունը պայմանավորված է այն պաշտպանության փորձով, որն ունի Ռուսաստանը։ Նման կանխատեսումները, ամենայն հավանականությամբ, կհրահրեն «Կիևում և արևմտյան մայրաքաղաքներում պատասխանատուների որոնում այն բանի համար, որ հակահարձակումը, որի համար հատկացվել են տասնյակ միլիարդավոր դոլարներ, արևմտյան զենքն ու ռազմական տեխնիկան, չեն հասել իրենց նպատակներին»,– գրում է թերթը։
Թերթն ընդգծում է, որ ուկրաինական հակահարձակման նման հեռանկարներն արդեն հակասություններ են առաջացնում ԱՄՆ Կոնգրեսում. Հանրապետական կուսակցությունից ոմանք պատրաստ չեն համաձայնել Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խնդրանքին: ԱՄՆ պաշտոնյաները նաև համաձայն չեն, որ Ուկրաինայի կողմից F-16 կործանիչների կամ ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի տիրապետումը կփոխի իրավիճակը և «կհանդիսանա դեղամիջոց »,- հայտնում է The Washington Post-ը։
Նշենք նաև, որ ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ուկրաինական բանակը հունիսի 4-ից անհաջող հարձակողական փորձեր է ձեռնարկում։ The Washington post-ի տվյալներով՝ երկու ամսում Ուկրաինայի Զինված ուժերը կորցրել են ավելի քան 43 հազար զինծառայող և մոտ 5000 միավոր տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ 26 ինքնաթիռ և 25 «Լեոպարդ» տանկ։ Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ուկրաինական զորքերը ոչ մի ուղղությամբ հաջողություն չեն ունենում։