Մոլդովայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
18/08/2023 15:19
Նմանատիպ
Մոսկվան փակել է մոլդովացի մի շարք պաշտոնյաների մուտքը երկիր՝ ի պատասխան Մոլդովայում ՌԴ դեսպանատան աշխատակիցների կրճատման։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Մոլդովայի դեսպանը՝ Լիլիան Դարին, այսօր՝ օգոստոսի 18-ին կանչվել է ՌԴ ԱԳՆ, նրան բողոք է ներկայացվել Քիշնևի կողմից ռուսական հաստատություններում ազգությամբ ռուս աշխատակիցների թվի կրճատման կապակցությամբ։
«Այս ոչ բարեկամական քայլը հանգեցնում է ռուս-մոլդովական հարաբերությունների հետագա քայքայման, որոնք առանց այն էլ խորը ճգնաժամի մեջ են մոլդովական կողմի գործողությունների պատճառով»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում