ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը այցելել է  Վայոց ձորի մարզ

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը այցելել է  Վայոց ձորի մարզ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը այցելել է  Վայոց ձորի մարզ՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և դիտարկելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։

Դեսպանը հանդիպել է Վայոց ձորի մարզպետի, ԵՄ դիտորդական առաքելության և տեղի զինված ուժերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներին ներկա էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։

Դեսպան Քվինն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում