Ղազախստանը կհրաժարվի Սև ծովով նավթի արտահանումից
Նմանատիպ
Ղազախստանը կարող է նավթի արտահանումը Նովոռոսիյսկի փոխարեն ուղղորդել դեպի Բալթյան Ուստ-Լուգա նավահանգիստ (Լենինգրադի մարզ), եթե իրավիճակը Սև ծովում վատթարանա։ Այս մասին հայտարարել է պետական KazTransOil-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էրիկ Սագիևը։
«Եթե իրավիճակը Սև ծովում վատթարանա, ապա այն ծավալները, որոնք մենք տեղափոխում ենք դեպի Շեսխարիս նավահանգիստ [Նովոռոսիյսկում-խմբ․], կուղղվեն դեպի Ուստ-Լուգա նավահանգիստ»,- ասել է Սագիևը։
Նշենք, որ օգոստոսի սկզբին Նովոռոսիյսկ նավահանգստում նավերի տեղաշարժի ժամանակավոր արգելք է մտցվել։ Այնուհետև, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, ուկրաինական երկու «անօդաչու» նավակ փորձել են գրոհել քաղաքի ռազմածովային բազան։ Անօդաչու սարքերը ոչնչացվել են «Օլենգորսկի Գորնյակ» խոշոր դեսանտային նավի և «Սուվորովեց» հակադիվերսիոն նավի անձնակազմի կողմից։ Ոչ ոք չի տուժել, վիրավորներ չկան, ասել է Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնդրատիևը։ Նույն օրը սահմանափակումը հանվել է։
Այժմ ղազախական նավթի արտահանման 80%-ն անցնում է Ռուսաստանի տարածքով՝ խողովակաշարերի երկու երթուղիներով՝ Կասպյան խողովակաշարի կոնսորցիումի (CPC) խողովակով դեպի Նովոռոսիյսկ նավահանգիստ և Ատիրաու-Սամարա խողովակաշարով, այնուհետև Ուստ-Լուգա: Միևնույն ժամանակ, CPC-ի միջոցով մատակարարումները բազմիցս դադարեցվել են Ռուսաստանի տարածքում վերանորոգման պատճառով, ինչը ստիպել է Ղազախստանի իշխանությունները այլընտրանքային ուղիներ փնտրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում