Հայաստանը բրոնզե մեդալ է նվաճել
19/08/2023 15:40
Նմանատիպ
Օգոստոսի 8-ից 14-ը Ինդոնեզիայի Բանդունգ քաղաքում տեղի է ունեցել Աշխարհագրության 19-րդ միջազգային օլիմպիադան։ Հայաստանը արժանացել է բրոնզե մեդալի։
Օլիմպիադային մասնակցել են 46 երկրների 177 աշակերտ, յուրաքանչյուր թիմից առավելագույնը՝ 4 աշակերտ։
Բրոնզե մեդալի է արժանացել «Այբ» դպրոցի աշակերտ Տիգրան Մոսիկյանը:
Հայաստանից օլիմպիական թիմում նաև ներգրավված են եղել «Քվանտ» վարժարանի աշակերտներ Անի Սարգսյանը, Էլեն Նուրազյանը և Աշոտ Ավանեսյանը։
Օլիմպիադան անցկացվել է առկա ձևաչափով, երեք փուլերով. առաջին փուլ` տեսական առաջադրանքներ, երկրորդ փուլ` դաշտային հետազոտություններ և երրորդ փուլ՝ մուլտիմեդիայի առաջադրանքներ։