Ուկրաինայի ԶՈւ-ն փորձել է ԱԹՍ-ներով հարվածել Մոսկվային
20/08/2023 12:39
Նմանատիպ
Օգոստոսի 20-ին Մոսկվան կրկին ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակման։ Այս մասին առավոտյան տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Ըստ քաղաքապետի, հարձակումն իրականացվել է գիշերային ժամերին, սակայն բոլոր ԱԹՍ-ները խոցվել են ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից և ընկել անմարդաբնակ վայրերում։
Սոբյանինի տեղեկացմամբ, զոհեր և վիրավորներ չկան։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 19-ին նույնպես Ուկրաինայի զինված ուժերի կողմից փորձ է արվել ԱԹՍ-երով հարվածել Մոսկվային, սակայն այդ հարձակումը նույնպես կասեցվել է ՌԴ ՀՕՊ-ի կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում