«Луна-25» տիեզերական ապարատը կործանվել է` բախվելով լուսնի մակերևույթին

«Луна-25» տիեզերական ապարատը կործանվել է` բախվելով լուսնի մակերևույթին

Նախնական տվյալներով «Луна-25» կայանը դադարել է գոյություն ունենալ, բախվելով լուսնի մակերևույթին։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողներին հայտնել են «Роскосмос»-ից։

Հայտարարության մեջ նշվում է, որ օգոստոսի 19-ին նախատեսված էր իմպուլսի թողարկում՝ էլիպսաձև ուղեծրի ձևավորման համար, սակայն «Луна-25»-ի հետ կապն ընդհատվել է։

«Роскосмос»-ում ընդգծել են, որ սարքը գտնելու և նրա հետ կապ հաստատելու փորձերը ոչ մի արդյունք չեն տվել։

«Նախնական վերլուծության համաձայն, «Луна-25»-ը դուրս է եկել չհաշվարկված ուղեծիր և բախվել լուսնի մակերևույթին, ինչի արդյունքում դադարել է գոյություն ունենալուց»,-հայտնել են պետական գործակալությունից, միաժամանակ հավելելով, տիեզերական ապարատի կորստի պատճառները պարզելու հարցերով կզբաղվի հատուկ ձևավորվող միջգերատեսչական հանձնաժողովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում