Սուրեն Աղաջանյանը ըմբշամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն է դարձել
21/08/2023 09:44
Նմանատիպ
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սուրեն Աղաջանյանը նվաճեց չեմպիոնի կոչումը:
60 կգ քաշայինների եզրափակիչում երիտասարդների աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոնը մրցեց Հնդկաստանի ներկայացուցիչ Սումիթ Սումիթի հետ և 13:4 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ:
Նշենք, որ Աղաջանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով հաղթել էր Իսպանիան ներկայացնող Գորկա Գրացիա Գարիջոյին: 1/8 եզրափակիչում մեր մարզիկը 6:0 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի Իլիկ Գուրբանովին: Քառորդ եզրափակիչում էլ 9:0 հաշվով առավելության է հասել Եվրոպայի գործող չեմպիոն վրացի Անրի Խոզրեվանիձեի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Աղաջանյանը հաղթել էր Ղրղզստանի ներկայացուցիչ Էմիրլան Դուիշենալիևին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում