Երևան–Կապան–Երևան չվերթների մեկնարկը տրված է

Երևան–Կապան–Երևան չվերթների մեկնարկը տրված է

Այսօր առաջին անգամ կայացել են Երևան–Կապան, Կապան–Երևան օդանավով թռիչքները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմը։

«Սահմանված ժամանակին «Զվարթնոց»» օդանավակայանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Կապանի «Սյունիք» օդանավակայանում և ըստ ժամանակացույցի Կապանից մեկնել Երևան։ Կապան-Երևան չվերթի օդանավում ուղևորների մեջ են նաև Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը»,– ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ կանոնավոր թռիչքներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Երևանից թռիչքն առավոտյան 8։00-ին է, Կապանից` 10։00-ին։ Մի ուղղությամբ տոմսի արժեքը` սկսած 20.000 ՀՀ դրամից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում