Մոսկվայում դադարեցրել են օդանավակայանների աշխատանքը

Մոսկվայում դադարեցրել են օդանավակայանների աշխատանքը

Մոսկվայում անօդաչու թռչող սարքի հարձակման փորձի պատճառով օդանավակայաններից դուրս է բերվել գրեթե 50 ինքնաթիռ՝ ուղարկվելով այլ օդանավակայաններ։

Այս մասին երկուշաբթի՝ օգոստոսի 21-ին, հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի ծառայությունն իր Telegram ալիքում։

«45 ուղևորային չվերթ և երկու բեռնատար չվերթ վերահղվել են Նիժնի Նովգորոդի, Կազանի և Սանկտ Պետերբուրգի այլընտրանքային օդանավակայաններ։ Մոսկվայի ժամանակով ժամը 08:30-ին օդային տարածքի օգտագործման սահմանափակումների վերացումից հետո այդ չվերթների ուղևորները կհասցվեն իրենց նշանակման օդանավակայաններ»։

Նշվում է, որ թռիչքների սահմանափակումների ժամանակ օդանավի անձնակազմերը, դիսպետչերական և ցամաքային ծառայությունները ձեռնարկել են անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները։

Ավելի ուշ «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները վերսկսել են ինքնաթիռների ընդունումն ու թողարկումը: Օդանավերի ընդունման և մեկնելու ժամանակավոր սահմանափակումները տևել են ժամը 06:26-ից մինչև 08:30-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում