99 տարեկանում մահացել է «ԿամԱԶ»-ի ստեղծողը՝ Լև Վասիլիևը
21/08/2023 13:40
Նմանատիպ
99 տարեկան հասակում մահացել է «ԿամԱԶ»-ի ստեղծող Լև Վասիլիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մոսկվայում Թաթարստանի դեսպանատանը։
Լև Վասիլիևը եղել է Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, ղեկավարել է «ԿամԱԶ» ընկերությունը շուրջ 12 տարի։ Այդ ընթացքում զրոյից կառուցվել է ավտոհսկան, ստեղծվել է գործարանի եզակի կադրային ներուժ, իսկ ողջ երկրից Նաբերեժնիե Չելնիում ներգրավվել են լավագույն մասնագետները։
Վասիլևը նաև «Մոսկվիչ» գործարանի գլխավոր տնօրենն էր. նա մասնակցել է առաջին մեքենաների ստեղծմանը։
Դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Վասիլևի ընտանիքին և ընկերներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում