Հայ դպրոցականները մեդալներ են նվաճել աստղագիտության միջազգային օլիմպիադայում
Նմանատիպ
Հայ դպրոցականները երկու մեդալ և գովասանագրեր են նվաճել Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 16-րդ օլիմպիադայում։ Տեղեկությունը հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։
Լեհաստանի Սիլեսիա քաղաքում օգոստոսի 10-20-ն անցկացվել է Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 16-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 50 երկրի 241 աշակերտ:
Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Արեգ Բարսեղյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը, Արտավազդ Հարությունյանը և Մարիա Առաքելյանը։
ՀՀ թիմից արծաթե մեդալի է արժանացել Վյաչեսլավ Պետրոսյանը, իսկ բրոնզե մեդալի՝ Արտավազդ Հարությունյանը: Արեգ Բարսեղյանը և Մարիա Առաքելյանն արժանացել են գովասանագրերի։
Օլիմպիադան անցկացվել է 4 փուլով՝ տեսական, դիտողական, տվյալների վերլուծության և պլանետարիումի։
Հայաստանի թիմը ղեկավարել է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչ Վարդգես Մամբրեյանը։
Հիշեցնենք, որ 2022 թ. Հայաստանի թիմն Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադայում արժանացել էր 3 բրոնզե մեդալների։
Հետևեք մեզ նաև Telegram-ում