ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը կօգտագործի Yandex-ի տվյալների բազան
Նմանատիպ
Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտնում տաքսիների մասին նոր օրենքը։ Այն նախատեսում է, որ տաքսի ծառայությունները կապահովեն տվյալների բազաների հասանելիությունը Անվտանգության դաշնային ծառայության համար։ Այդ տվյալները օգտագործվում են պատվերների ստացման, պահպանման, մշակման և փոխանցման համար:
Կառավարությունն արդեն հաստատել է ԱԴԾ-ին նման տվյալների փոխանցման կարգը։ Խոսքը գնում է «շուրջօրյա հեռահար մուտքի» մասին, եթե ընկերությունը գործում է ինտերնետի միջոցով։
Yandex.Taxi-ի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի իրավապահ մարմիններին հասանելիություն չի տրվում օգտատերերի՝ Ռուսաստանից դուրս կատարած ուղևորությունների մասին տեղեկատվությանը։
«Պատվերի տվյալները կարող են ստանալ միայն այն երկրների իրավապահ մարմինները, որտեղ դա պահանջվում է օրենքով»,- պնդում է ընկերությունը։ «Սեպտեմբերի 1-ից տաքսիների մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այս տրամաբանությունը չի փոխվի»,- նշել է «Յանդեքս»-ը։
Բացի Ռուսաստանից, Yandex.Taxi-ն գործում է Վրաստանում, Ղազախստանում, Հայաստանում, Ղրղզստանում և ԱՊՀ այլ երկրներում։
Վրաստանի Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը սկսել է Yandex Go ծառայության կողմից օգտատերերի տվյալների մշակման օրինականության ստուգումը։ Այս մասին հայտարարել է Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում