Ունենք մեկ զոհ. ՀՀ ՊՆ
22/08/2023 09:30
Նմանատիպ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ախպրաձորի մարտական հենակետերից մեկում ադրբեջանցիների կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում