ԵՄ-ն 1,5 միլիարդ եվրոյի նոր տրանշ է տրամադրել Ուկրաինային

ԵՄ-ն 1,5 միլիարդ եվրոյի նոր տրանշ է տրամադրել Ուկրաինային

Եվրամիությունը 1,5 միլիարդ եվրոյի նոր տրանշ է ուղարկել Կիև՝ ընթացիկ տարվա մակրոֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում: Այս մասին օգոստոսի 22-ին Twitter սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Այսօր մենք Ուկրաինային վճարեցինք 1,5 միլիարդ եվրո, այս տարի և դրանից հետո կվճարվի ավելին», – ասել է նա:

Նրա խոսքով՝ միջոցները կուղղվեն հակամարտության համատեքստում երկրի պետական ​​մարմինների աշխատանքին աջակցելուն։

«Մենք աջակցում ենք Ուկրաինային պետության աշխատունակությունը վերականգնելու և պահպանելու ջանքերում»,- ընդգծել է ֆոն դեր Լեյենը։

Մինչ այդ՝ հուլիսի 25-ին, ԵՄ-ն Ուկրաինային տրամադրել էր ևս 1,5 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն՝ երկրին աջակցելու և ենթակառուցվածքները վերանորոգելու համար։

Եվրամիությունը Ուկրաինային խոստացել է ընթացիկ տարվա համար հատկացնել 18 մլրդ եվրո՝ մակրոֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում