Իրանը նոր անօդաչու թռչող սարք է ներկայացրել

Իրանը նոր անօդաչու թռչող սարք է ներկայացրել

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին է ներկայացվել  «Մոհաջեր-10» անօդաչու թռչող սարքը, որի թռիչքի առավելագույն բարձրությունը կազմում է 7 կիլոմետր, իսկ  աշխատանքի ռադիուսը՝ 2,000 կիլոմետր։ Այս մասին հայտնել է Fars-ը։

Գործակալության տվյալներով՝ այս անօդաչու թռչող սարքի «օգտակար ծանրաբեռնվածության» առավելագույն քաշը 300 կիլոգրամ է, իսկ առավելագույն արագությունը՝ ժամում 210 կիլոմետր։

Ինչպես տեղեկացնում է Fars-ը, «Մոհաջեր-10»-ն ունակ է կրելու տարբեր տեսակի զինամթերք, «Ղայեմ» և «Ալմաս» ռումբեր, հագեցած է ռադիոէլեկտրոնային պայքարի և հետախուզական համակարգերով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում