Իտալիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 700 մարդ
Նմանատիպ
Իտալական Էլբա կղզում բռնկված անտառային հրդեհների պատճառով անցած գիշեր տարհանվել է ավելի քան 700 մարդ։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով la Nazione թերթին։
Հրդեհը բռնկվել է Ռիո քաղաքի մոտ՝ կղզու արևելյան ծայրամասում։ Փոխքաղաքապետ Սառա Կարաչիի խոսքով՝ տարհանվել են տեղի զբոսաշրջային վայրերի հյուրերը և որոշ քաղաքացիների, որոնք որպես նախազգուշական միջոց` լքել են իրենց տները:
Հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են այսօր առավոտյան, երբ 14 հրշեջ խմբեր լաստանավով ժամանել են կղզի: Գիշերը հրշեջ ավիացիայի թռիչքներին խոչընդոտել է մթությունը։ Բռնկումների տարածմանը նպաստել է ուժեղ քամին, սակայն առավոտյան ժամը 7-ի դրությամբ իրավիճակը դարձել է վերահսկելի։
Նախնական հաշվարկներով` հրդեհը ոչնչացրել է 14 հեկտար տարածք, իսկ կրակը հասել է առնվազն երեք տան մոտ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում