Մանկավարժները կստանան հավելավճար. ԿԳՄՍՆ
22/08/2023 17:12
Նմանատիպ
Մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների մանկավարժները, ինչպես նաև հանրապետությունում բնագիտական, տնտեսագիտական և ճարտարագիտական առարկաներ դասավանդող բոլոր ուսուցիչները՝ բացառությամբ մաթեմատիկական առարկաներ դասավանդողների, կստանան 25% հավելավճար։ Այս մասին ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկած հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների հետ խորհրդակցությանն ասել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։
Անդրադառնալով հանրակրթական նոր չափորոշչի ներդրմանը` Սվաջյանը նշել է, որ սեպտեմբերից այն ներդրվելու է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում։ 10-րդ դասարանում նոր չափորոշչի ներդրումը կիրականացվի հաջորդ ուսումնական տարում։
Փոխնախարարի խոսքով՝ առաջիկա սեպտեմբերից բոլոր դպրոցներում պարտադիր է լինելու նաև հոգեբանի հաստիքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում