Պարածանրամարտիկ Խորեն Ծատուրյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

Պարածանրամարտիկ Խորեն Ծատուրյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

Պարածանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ծանրորդ 49 կգ քաշային կարգում հանդես եկող Խորեն Ծատուրյանը Դուբայում ընթացող Պարածանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճել է չեմպիոնի կոչում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն։

Նա նվաճել է առաջին տեղը ընդհանուր բարձրացրած քաշերի հաշվարկով և արծաթե մեդալ՝ լավագույն բարձրացրած քաշ հաշվարկով։

Մեր hավաքականի մյուս մարզիկ Արթուր Բաբայանը Աշխարհի առաջնությունում գրավել է 4-րդ հորիզոնականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում