Թուրքիայում բռնկված խոշոր հրդեհը դեռևս չի հաջողվում վերահսկողության տակ առնել
Նմանատիպ
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Չանաքքալե նահանգում բռնկված խոշոր անտառային հրդեհը դեռևս չի հաջողվում վերահսկողության տակ առնել: Հրդեհը արագորեն տարածվում է դեպի այլ շրջաններ։ Իշխանությունները պատրաստվում են վատթարագույն սցենարին, հայտնել է գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին:
Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են հրշեջ ուղղաթիռներ և ինքնաթիռներ, ինչպես նաև մեծ թվով հրշեջ հաշվարկներ: Միջադեպի պատճառով ստիպված են եղել Դարդանելի նեղուցը ժամանակավորապես փակել նավերի տեղաշարժի համար։
«Քամին շատ ուժեղ է։ Մենք բոլոր ուժերն ուղղել ենք բնակավայրերի պաշտպանությանը։ Հրդեհը տարածվում է դեպի Չանաքքալեի կենտրոն։ Նախապատրաստվում ենք վատագույն սցենարին։ Պետական հիվանդանոցն ու համալսարանը բերվել են մարտական պատրաստության վիճակի»,- ասել է նախարարը։
Մոտակա բնակավայրերից տարհանվել է 1000-ից ավել մարդ։ Տարհանումը շարունակվում է։
Նա նաև հայտնել է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 8 ինքնաթիռ, 26 ուղղաթիռ, մոտ 180 միավոր ցամաքային տեխնիկա և մոտ 1100 մարդուց բաղկացած անձնակազմ:
Ըստ իշխանությունների՝ արտակարգ իրավիճակի պատճառներն անհայտ են, բայց ակնհայտ ու հասկանալի։ Դրանք են՝ երաշտը, աննորմալ շոգը և թուրքերի անձնական անպատասխանատվությունը։ Անտեսելով ամռան ամիսներին անտառում խարույկներ վառելու արգելքը՝ տեղի բնակիչները շարունակել են գնալ անտառ՝ պիկնիկների՝ թողնելով աղբի կույտերը, այդ թվում՝ դատարկ շշերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում