Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ
23/08/2023 11:00
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը:
«Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և ՀՀ կենտրոնական բանկի պատկերանիշը` գիլյոշի պատկերի ֆոնին:
Դարձերեսին՝ ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշը, որտեղ դրամի գրանշանն է, «30 ՏԱՐԻ» գրառումը և ոճավորված ՀՀ դրոշը՝ գիլյոշի պատկերի ֆոնին:
Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Անվանական արժեքը | 5000 դրամ |
Մետաղը/հարգը | արծաթ 9250 |
Քաշը | 168,1 գ |
Տրամագիծը | 63,0 մմ |
Որակը | պրուֆ |
Դրամաշուրթը | հարթ, համարակալված |
Թողարկման քանակը | 400 հատ |
Թողարկման տարեթիվը | 2023 |
Նշենք, որ ՀՀ առաջին հուշադրամը թողարկվել է 1994 թվականին, և այդ ժամանակից ի վեր ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է ոսկե, արծաթե և պղինձ-նիկելից հատված ավելի քան 440 անվանատեսակի հուշադրամներ՝ նվիրված հայ ժողովրդի ակնառու ներկայացուցիչներին, պատմամշակութային կարևոր իրադարձություններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում