iPhone 15-ի վաճառքը կհետաձգվի

iPhone 15-ի վաճառքը կհետաձգվի

Apple ընկերությունը հետաձգել է iPhone 15 դասի սմարթֆոնների վաճառքը: Այս մասին հայտնել է 9to5Mac պարբերականը։

Ընկերության արժեթղթերի գծով վերլուծաբանի խոսքով, որը ցանկացել է անանուն մնալ, Apple-ի պրեմիում ֆլագմանը ուշացումով կթողարկվի: Եթե iPhone 15-ը, 15 Plus-ը և 15 Pro-ն վաճառքում կհայտնվեն սեպտեմբերի 20-ին, ապա iPhone 15 Pro Max-ը հասանելի կլինի միայն հոկտեմբերի կեսերին:

Ինսայդերը հայտարարել է, որ iPhone 15 Pro Max-ը կունենա Sony ապրանքանիշի առաջադեմ սենսոր՝ հիմնական տեսախցիկի համար: Սակայն ճապոնական ընկերությունն արտադրական խնդիրների պատճառով չի հասցնում ժամանակին մատակարարել անհրաժեշտ քանակությամբ բաղադրիչներ։

Լրագրողների փոխանցմամբ՝ Apple-ի նոր սմարթֆոնները կներկայացվեն սեպտեմբերի 12-ին, սակայն վաճառքի կհանվեն միայն սեպտեմբերի 22-ին։ iPhone 15 Pro Max-ը գնման համար հասանելի կլինի հոկտեմբերի 6-13-ն ընկած ժամանակահատվածում:

Ավելի վաղ Apple-ն արդեն հետաձգել էր որոշ սմարթֆոնների թողարկումը։ 2018 թվականին ընկերությունը թողարկեց iPhone Xr-ը՝ iPhone Xs-ից հետո, իսկ 2022 թվականին iPhone 14 Plus-ը խանութներում հայտնվեց միայն iPhone 14 դասի մնացած սարքերի վաճառքից հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում