Ucom-ը «Զինապահի» շահառուներին հրավիրում է աշխատանքի

Ucom-ը «Զինապահի» շահառուներին հրավիրում է աշխատանքի

«Զինապահ Զինծառայողների Ապահովագրության Ազգային Հիմնադրամ»-ն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ucom ընկերությունն աշխատանքի է հրավիրում «Զինապահի» շահառուներին։ Հրապարակմանը կից ներկայացված է առկա թափուր աշխատատեղերի ողջ ցանկը։

Ցանկին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

Կազմակերպությունը տեղեկացրել է, որ ցանկացած հաստիքի կարող են դիմել՝ ուղարկելով ինքնակենսագրականը career@ucom.am էլ․հասցեին։ Անհրաժեշտ է նաև subject դաշտում նշել հաստիքը։

«Զինապահ»-ը կազմակերպություն է, որը սոցիալական աջակցություն է ցուցաբերում զինծառայողներին և նրանց ընտանիքներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում