Փոշու ուժեղ փոթորկի հետևանքով Իրանում տուժել է շուրջ 500 մարդ
23/08/2023 14:40
Նմանատիպ
Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգներում վերջին երկու օրվա ընթացքում փոշու ուժեղ փոթորկի հետևանքով տուժել է շուրջ 500 մարդ, հայտնել է նահանգի ճգնաժամային շտաբի գլխավոր ղեկավար Մաջիդ Մոհեբին:
«Բժշկական կենտրոններ է դիմել 488 մարդ, նրանցից 64-ը հոսպիտալացվել են, մյուսները ամբուլատոր բուժում են ստացել»,- ասել է Մոհեբբին։
Սիստան և Բելուջիստան նահանգի օդերևութաբանական ծառայության ղեկավար Մոհսեն Հեյդարին հայտնել է, որ այդ նահանգի Զաբոլ քաղաքում գրանցված քամու առավելագույն արագությունը կազմել է 94 կմ/ժ, իսկ Զահաք քաղաքում` 79 կմ/ժ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում