Գրքերի Թոփ-6՝ ըստ Իլոն Մասկի
Նմանատիպ
Իլոն Մասկը աշխարհի ամենահայտնի և հարուստ գործարարներից մեկն է։ Նա ոչ միայն զբաղվում է տիեզերական թռիչքներով, ղեկավարում է Tesla-ն և համակարգում է Twitter-ը, այլև ընթերցանության մեծ սիրահար է։
Times.am-ը հավաքել է Իլոն Մասկի կողմից առաջարկված գրքերի թոփ 6-ը։
1․ «Կասկած վաճառողները» (“Merchants of Doubt”)․ Նաոմի Օրեսկես, Էրիկ Քոնուեյ
Այս գիրքն առևտրային ընկերությունների մասին է, որոնք շահույթ ստանալու նպատակով օգտագործում գիտական բացահայտումներին հակասող «խայծեր»։
Ծխախոտ արտադրող ընկերությունների օրինակով հեղինակներ Նաոմի Օրեսկեսը և Էրիկ Քոնուեյը ցույց են տալիս, թե ինչպես են այդ ընկերությունները տարբեր հնարքներ օգտագործում գովազդում, հերքում ծխելու վտանգի մասին բժշկական եզրակացությունները։
Գիրքն ընդգրկում է նաև տնտեսության այլ ոլորտներ, որտեղ կիրառվում է նմանատիպ տեխնիկա:
2․ «Կյանք 3.0. Լինել մարդ արհեստական բանականության դարաշրջանում» (“Life 3.0”). Մաքս Թեգմարկ
Մաքս Թեգմարկի գիրքը պատմում է կյանքի երեք փուլերի մասին՝ պարզունակ, մշակութային և դեռ անհայտ, բայց մարդկությանը արդեն սպասող։ Հեղինակը կենտրոնանում է վերջին փուլի վրա, որն անքակտելիորեն կապված է արհեստական ինտելեկտի հետ։
Գիրքը ներկայացնում է մտորումներ իրավիճակի էվոլյուցիայի վերաբերյալ, որը կարող է առաջանալ:
3․ «Սթիվ Ջոբս. Կենսագրություն» (“Steve Jobs”). Ուոլթեր Այզեքսոն
Այս գիրքը գրվել է լրագրող Ուոլթեր Այզեքսոնի կողմից և հիմնված է անձամբ Սթիվ Ջոբսի և նրա շրջապատի անկեղծ հարցազրույցների վրա:
«Կենսագրություն»-ը ցույց է տալիս ինչպես Ջոբսի կյանքի հաջող պահերը, այնպես էլ նրա անհաջողությունները։ Գրքի կարևոր առանձնահատկությունն անկողմնակալությունն է. Այզեքսոնին ոչ ոք չէր վերահսկում կամ սահմանափակում աշխատանքում։
4․ «Համատեղելիություն. Ինչպես վերահսկել արհեստական ինտելեկտը» (“Human Compatible: Artificial Intelligence and the Problem of Control”). Ստյուարտ Ռասել
Այս գիրքը նվիրված է արհեստական ինտելեկտի թեմային։ Հեղինակ Ստյուարտ Ռասելը խոսում է այն մասին, թե ինչպես կարելի է կանխել մեքենաների կողմից մարդկության հնարավոր ոչնչացումը: Որպես լուծում նա առաջարկում է արհեստական ինտելեկտի գործունեությունը դարձնել ալտրուիստական ու օգտակար։
Գրքի գլխավոր գավափարն է՝ «Մեքենաների բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն ոչ թե իրենց, այլ մարդու շահերին»:
5․ «Տիեզերք. Կյանքի ծագումը, մեր գոյության իմաստը և հսկայական տիեզերքը» (“The Big Picture: On the Origins of Life, Meaning, and the Universe Itself”)․ Շոն Քերոլ
Սա Շոն Քերոլի կողմից գրված ոչ գեղարվեստական աշխատանք է, որն անդրադառնում է տիեզերքի թեմաներին և նրանում մարդու դիրքին:
Հեղինակը ուսումնասիրում է հարցերի լայն շրջանակ՝ տարածությունից և գոյության խնդիրներից մինչև անձի ինքնաճանաչում և ընտրության ազատություն:
6․ «Սուտ․ Ինչու միշտ ավելի լավ է ճշմարտությունն ասել» (“Lying.”). Սեմ Հարիս
Սեմ Հարիսի այս գիրքը խոհուն հայացք է նետում ստելու գաղափարին: Հեղինակը ցույց է տալիս, որ սուտ ասելը կարող է չափազանց վտանգավոր հետևանքներ ունենալ։ Նա, ով սկսում է խաբել ուրիշներին, հաճախ սկսում է ստել նաև ինքն իրեն, և դա կարող է հանգեցնել աղետալի արդյունքների: Փոխարենը, ճշմարտությունն ասելը շատ ավելի ձեռնտու է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում