Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության տարածքում oգոստոսի 23-ի, 24-ին, 28-ին կեսօրից հետո, 25-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։
Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին արևմտյան է, 3-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-26-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 24-25-ին, 28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Oգոստոսի 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 26-28-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ, 24-25-ին՝ 17-20մ/վրկ արագությամբ։
Նշվում է, որ օգոստոսի 24-28-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում