Վթարի ենթարկված ինքնաթիռում էր նաև Եվգենի Մակարյանը
Նմանատիպ
Հայտնի է դարձել «Վագներ» ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հետ ինքնաթիռում վթարի ենթարկված աշխատակիցների կենսագրությունը, գրում է MK-ն։
Ուղևորների ցանկում էր նաև հայազգի Եվգենի Մակարյանը։ Ի՞նչ է հայտնի նրա մասին։
Եվգենի Մակարյանն ապրում էր Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում։ Նրա մասին քիչ բան է հայտնի․ նա չուներ օգտահաշիվներ սոցիալական կայքերում, չի եղել դատապարտված, 38 տարեկան էր։ Ավելի քան տասը տարի առաջ սպանության համար մեղադրանք է ներկայացվել նրա հորը, սակայն Գերագույն դատարանը գործն ուղարկել է նոր քննության, և, հորն արդարացնելով, ազատ են արձակվել։ Նախկինում եղել է ոստիկանության սպա։ «Վագներ» ՄՌԿ-ին է միացել 2016 թվականից։
Եվգենի Մակարյանը հայտնի էր նաև «Մակար» մականունով։
Եվգենի Պրիգոժինին պատկանող ինքնաթիռի վթարի պատճառը դեռ պարզված չէ, փորձագետները դեռևս փնտրում են սև արկղը։
ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Տվերի մարզում ավիացիոն վթարի փաստով ՌԴ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով (երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելը):
Հետևեք մեզ նաև Telegram-ում