Ալիևը հրաժարվել է ընդունել Բելգիայի ԱԳ նախարարին «հայամետ դիրքորոշման» համար

Ալիևը հրաժարվել է ընդունել Բելգիայի ԱԳ նախարարին «հայամետ դիրքորոշման» համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է ընդունել Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լաբիբին։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ Բաքվում դժգոհ են նրա «հայամետ դիրքորոշումից»։

Բելգիացի նախարարն ավելի վաղ տարածաշրջանային այցով եղել էր Հայաստանում, այնուհետև մեկնել էր Վրաստան։ Իսկ այսօր նա պետք է մեկներ Ադրբեջան:

Հիշեցնենք, որ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում Բելգիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Բելգիան ամբողջությամբ ընդունում է Եվրամիության դիրքորոշումը` Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։

Հավելենք, որ ավելի վաղ ադրբեջանական իշխանությունները հրաժարվել են ընդունել աշխատանքային այցով տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում