Միլանում հրաժեշտ են տվել Տոտո Կուտունյոյին

Միլանում հրաժեշտ են տվել Տոտո Կուտունյոյին

Աշխարհահռչակ երաժիշտ Տոտո Կուտունյոյի հուղարկավորությունը տեղի է ունեցել Միլանում՝ երկրպագուների ծափերի ներքո։

Հինգշաբթի՝ օգոստոսի 24-ի առավոտյան, հարյուրավոր մարդիկ էին հավաքվել Միլանի Santi Nereo ed Achilleo բազիլիկայում, որտեղ տեղի էր ունեցել աշխարհահռչակ իտալացի երգչի հրաժեշտի արարողությունը։

Հավաքված երկրպագուները երկար ծափահարություններով են դիմավորել և ճանապարհել երգչին։ Եկեղեցու մուտքի մոտ ակորդեոնով և կիթառով երաժիշտները կատարեցին Կուտունյոյի ամենահայտնի երգը՝ «l’Italiano»-ն։

Տոտո Կուտունյոն մահացել է օգոստոսի 22-ին 81 տարեկան հասակում։ Նրա մենեջերի խոսքով՝ երգիչը գտնվում էր Սան Ռաֆֆայել հիվանդանոցում՝ ծանր վիճակում։ Նա իր մահն է կնքել երկարատև հիվանդությունից հետո, որը սրվել էր վերջին ամիսներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում