Ադրբեջանական լեյբլի հետ աշխատող Անդրոյի համերգը Երևանում չեղարկվել է
Նմանատիպ
Ադրբեջանցի երգիչ Էլմանին պատկանող երաժշտական RAAVA MUSIC լեյբլի հետ աշխատող երգիչ Անդրոյի երևանյան համերգը չեղարկվել է։ Այս մասին տեղեկանում ենք համերգի կազմակերպչի` «StageMuse» ընկերության էջից։ Համերգը չեղարկելու մասին հայտնել է նաև երգիչն «Ինստագրամի» իր էջում։
Համերգը պետք է կայանար օգոստոսի 30-ին Երևանում։ Նրա համերգի վերաբերյալ լուրը բողոքի ալիք էր բարձրացրել սոցցանցերի հայկական տիրույթում, քանի որ լեյբլի հիմնադիր, պրոդյուսեր Էլմանը (Էլման Զեյնալով) 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին սոցցանցերում հրապարկումներ էր անում ի պաշտպանություն Ադրբեջանի։
Կազմակերպիչ ընկերությունը «սթորի» բաժնում գրել է, որ ձեռք բերված տոմսերի գումարները մոտ ապագայում կվերադարձվեն։
Անդրոն իր էջում վրդովմունք է հայտնել համերգի չեղարկման առթիվ ու նշել, որ ինքը ազգությամբ գնչու է, գնչուներ էլ ապրում են նաև Հայաստանում` Երևանի Սարի թաղ, Քանաքեռ, Նորք Մարաշ կոչվող թաղամասերում, ինչպես նաև Գյումրիում։
Նա հայտնել է նաև, որ իր նախնիներից շատ պատմություններ կան, թե ինչպես են առաջին անգամ նրանք հասել, օրինակ, Գյումրի։ Ինչպես նաև, շեշտել է, որ գնչուները մարդկության այլ տեսակ են և կապ չունեն թյուրքերի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում