ԲՐԻԿՍ-ի ընդլայնման մեկնարկը տրված է
Նմանատիպ
ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները որոշում են ընդունել Արգենտինային, Եգիպտոսին, Իրանին, Եթովպիային և ԱՄԷ-ին հրավիրել միանալ կազմակերպությանը։ Այս մասին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան։
Նշված երկրների անդամակցությունը ԲՐԻԿՍ-ի երկրներին պաշտոնապես ուժի մեջ կմտնի 2024թ-ի հունվարի 1-ից։
ՀԱՀ նախագահը նաև հավելել է, որ կազմակերպության անդամ երկրները համաձայնության են հասել ԲՐԻԿՍ-ի հետագա ընդլայնման քաղաքականության հիմնական սկզբունքների, չափանիշների և ընթացակարգերի վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ նոր 6 անդամի ընդունումը ԲՐԻԿՍ կազմակերպության ընդլայնման առաջին փուլն է։
Այս պահի դրությամբ արդեն ԲՐԻԿՍ-ին միանալու ցանկություն են հայտնել 26 երկիր։
Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի 22-24-ը ՀԱՀ-ում անցկացվում է ԲՐԻԿՍ-ի երկրների գագաթաժողովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում