Mastercard-ը դադարեցնում է Binance-ի հետ համագործակցությունը

Mastercard-ը դադարեցնում է Binance-ի հետ համագործակցությունը

Mastercard միջազգային վճարային համակարգը դադարեցրել է համագործակցությունը Binance կրիպտոարժութայինի բորսայի հետ։ Երկու ընկերությունների համատեղ բրենդային քարտերն այլևս չեն գործածվի։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Mastercard-ի ներկայացուցչին, որը չի նշել համագործակցության դադարեցման պատճառը։

Քարտերը թողարկվում էին չորս երկրում՝ Արգենտինայում, Բրազիլիայում, Կոլումբիայում և Բահրեյնում, որոնց օգնությամբ Binance-ի հաճախորդները կարող էին վճարումներ կատարել կրիպտոարժույթների միջոցով։

Binance-ը աշխարհի կրիպտոարժույթների խոշորագույն բորսա է, որն այժմ լուրջ մեղադրանքների է ենթարկվում ԱՄՆ-ի կարգավորիչների և Արդարադատության նախարարության կողմից։

Այսպիսով, 2023 թվականի օգոստոսի վերջին հայտնի դարձավ, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսել է ստուգել բորսայի գործունեությունը՝ կապված «Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր խախտումների հետ»։

Binance-ը և նրա հիմնադիրը նախկինում մեղադրվել են մի շարք խախտումների համար՝ ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) պահանջներին չհամապատասխանելու պատճարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում