ԲՐԻԿՍ-ը կընդգրկի նավթի համաշխարհային արդյունահանման 50%–ը

ԲՐԻԿՍ-ը կընդգրկի նավթի համաշխարհային արդյունահանման 50%–ը

Փորձագետները կանխատեսում են, որ ԲՐԻԿՍ–ին 6 նոր անդամերի միացումից հետո այդ միավորումը կդառնա աշխարհի ամենահեղինակավորներից մեկը։

ԲՐԻԿՍ երկրներն ընդլայնված կազմով կներկայացնեն մոլորակի բնակչության շուրջ 60%–ը։ Բացի այդ, կուժեղանա կազմակերպության համաշխարհային ազդեցությունը և՛ արդյունահանման առումով, և՛ էներգակիրների արտահանման։ ՕՊԵԿ–ի վիճակագրությունից ելնելով` դժվար չէ հաշվարկել, որ ընդլայնումից հետո ԲՐԻԿՍ երկրները վերահսկելու են նավթի համաշխարհային արդյունահանման շուրջ 50%–ը և արտահանման ավելի քան 39%–ը։ «Նավթային բաղադրիչի» ավելացումը տեղի կունենա Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ–ի և Իրանի հաշվին։

Հիշեցնենք, որ Յոհաննեսբուրգում օգոստոսի 22-24-ը կայացած XV գագաթնաժողովի արդյունքում պաշտոնապես ԲՐԻԿՍ է հրավիրվել ԱՄԷ–ն, Սաուդյան Արաբիան, Իրանը, Արգենտինան, Եգիպտոսն ու Եթովպիան, այս նոր երկրները լիարժեք կանդամակցեն սկսած 2024 թվականի հունվարի 1-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում