Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը

Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, դեսպանն այս մասին հայտարարեց Երևանում ընթացող տնտեսական ցուցահանդեսի ժամանակ։

«Մեր սկզբունքային քաղաքականությունն է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները զարգացնելը։ Մենք պաշտպանում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- նշել է դեսպանը։

Դեսպանը հավելել է, որ Իրանը և Հայաստանը, հատկապես Հայաստանի անկախությունից ի վեր, ոչ մի մակարդակում և ոչ մի ոլորտում խնդիր չեն ունեցել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում