Արցախում կմեկնարկի հոգեբանական աջակցության ծրագիր
Նմանատիպ
Արցախում բնակչության աջակցությանը միտված հոգեբանական ծրագիր է մեկնարկելու։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Ծրագիրն իրականացվելու է «Բժիշկներ առանց սահմանների» (ԲԱՍ) միջազգային մարդասիրական կազմակերպության հետ կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում։
«Արցախցիները նմանատիպ հարցերով կարող են դիմել Telegram ալիքի և 23-23 թեժ գծի (գործելու է անվճար) միջոցով։ Թեժ գծի շնորհիվ քաղաքացին հնարավորություն կունենա օգտվելու հոգեբանական աջակցությունից և անհրաժեշտության դեպքում քաղաքացուն կուղղորդեն ԱՀ առողջապահության նախարարության հոգեբանների կամ Երևանում գործող ԲԱՍ-ի հոգեբանի մոտ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հոգեբանական աջակցությունը կտրամադրվի խմբային սեսիաների և իրազեկվածության բարձրացման սեմինարների միջոցով, որը կվարեն ԲԱՍ-ի հոգեկրթողները և հոգեբանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում