Կրակոցներ Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ

Կրակոցներ Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ

Երեկ գիշեր զինված հարձակում է տեղի ունեցել Արցախի Հանրապետության նախագահի նստավայրի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանության ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության օպերատիվ խումբ Մարտունի փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել անսթափ վիճակում գտնվող 2 քաղաքացու։

Նրանք Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ 40–ամյա Տ.Հ.-ն և 42-ամյա Ա. Ա.-ն են։

«Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ և ոգելից խմիչքների ազդեցությամբ, վերջիններս ներկայացել են նախագահի նստավայր և կրակոցներ արձակել շենքի և տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ»,– ասվում է հաղորդագրությունում:

Նախապատրաստված նյութերը ուղարկվել է քննչական կոմիտե։ Փաստի կապակցությամբ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում